Ջենիֆեր Լոուրենսն ու Դարեն Արոնոֆսկին բաժանվել են

11:31   23 նոյեմբերի, 2017

Պետք է լրիվ խենթ լինել Ջենիֆեր Լոուրենսի նման կնոջից բաժանվելու համար։ Բայցեւայնպես, դա տեղի է ունեցել։

27-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն ու 48-ամյա պրոդյուսեր Դարեն Արոնոֆսկին բաժանվել են։

Just Jared–ը գրում է, որ զույգը մեկ տարի հանդիպել է. նրանց միջեւ սիրային հարաբերություններ են սկսվել «Մայրիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի ռեժիսորը Արոնոֆսկին է, իսկ  գլխավոր դերը Լոուրենսն է կատարում:

«Քաղցած խաղեր» ֆիլմի աստղն ու «Սեւ կարապ» ֆիլմի ռեժիսորը, ըստ մոտ կանգնած աղբյուրների, կպահպանեն ընկերական հարաբերությունները։

«Այս որոշումը փոխադարձ համաձայնությամբ է։ Ջենիֆերն ու Դարենը մնում են ընկերներ ու խնդրում են չմիջամտել իրենց անձնական գործերին։ Որոշումը կայացվել է հոկտեմբերին: Նրանք հարգում են իրար, ու յուրաքանչյուրը մտադիր է իր կարիերայով զբաղվել»,- հայտնում են մոտ կանգնած աղբյուրները։



© NEWS.am STYLE