Backstreet Boys խմբի անդամ Նիք Քարթերը հերքել է բռնաբարության մասին մեղադրանքները

10:05   23 նոյեմբերի, 2017

Երեկ հերթական սեքս սկանդալն է բորբոքվել՝ Backstreet Boys խմբի անդամ Նիք Քարթերին բռնաբարության մեջ են մեղադրել։

Dream խմբից Մելիսա Շումանը Նիքին մեղադրել է բռնաբարության մեջ։ 39-ամյա երգչուհին հայտնել է, որ Նիքը նրան հրավիրել է Սանտա Մոնիկայում գտնվող գրասենյակ, որտեղ ստիպել է օրալ սեքսով զբաղվել, իսկ հետագայում հարկադրաբար նրա հետ սեքսով է զբաղվել լոգարանում՝ ցնցուղի տակ։

«Ես կույս էի ու ասացի նրան, որ ուզում եմ կուսությունս պահպանել մինչեւ ամուսնություն, բայց նա չէր լսում։ Ես ատում էի ինձ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ։ Հետագայում նա ինձ հաճախ էր զանգում, բայց ես զանգերին չէի պատասխանում, մենք չէինք հանդիպում, բայց մենք նույն մենեջերի հետ էինք աշխատում, որը շուտով հայտնեց, որ չի ուզում շարունակել ինձ հետ համագործակցությունը, չգիտեմ՝ Նիքն էր ազդել նրա որոշման վրա, թե ոչ, բայց այդ ժամանակ իմ կարիերան ավարտվեց։ Իսկ հիմա ես լսում եմ, թե ինչպես են բազմաթիվ կանայք Հարվի Վայնշթեյնին մեղադրում ոտնձգությունների համար։ Իմ ընտանիքը որոշեց, որ ես էլ չպետք է լռեմ այդ դեպքի մասին»,- պատմել է աղջիկը։

Նիք Քարթերը որոշել է պատասխանել Մելիսայի մեղադրանքներին ու պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։

«Ես ցնցված ու հիասթափված եմ տիկին Շումանի մեղադրանքներից։ Մինչ մենք միասին էինք՝ Մելիսան ինձ երբեք չէր ասել, որ դեմ է ինձ հետ սեքսով զբաղվելուն ու այն ամենն, ինչ մենք արել ենք, եղել է փոխադարձ համաձայնությամբ»։

Ես միշտ աջակցել եմ Մելիսային ու հարգել նրան, որպես երգչուհու ու մեծ պրոֆեսիոնալի։ Ես առաջին անգամ եմ լսում այս մեղադրանքների մասին, այն էլ` այսքան ժամանակ անց։ Ես երբեք մարդկանց ցավ չեմ պատճառել ու չեմ պատճառում, քանի որ դա դեմ է իմ բնույթին»,- մեջբերել է Քարթերին People-ը։



© NEWS.am STYLE