Մասնավոր օդանավ, շքեղ տուն ու բոտոքս․ ինչպե՞ս է ապրում ռեալիթի շոուի աստղ եւ ֆուտբոլիստ Ջեյմի Վարդիի կինը

14:14   23 նոյեմբերի, 2017

Մեծ Բրիտանիայում հիմա շատ պոպուլյար է I'm A Celebrity... Get Me Out Of Here ռեալիթի շոուն (ռուսական անալոգը՝ «Последний герой»)։

Այս եթերաշրջանում շոուի հյուրերից է եղել Ռեբեկա Վարդին՝ «Լեսթերի» ու Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջեյմի Վարդիի կինը։ Ռեբեկան հայտնվել է անգլիական թերթերի առաջին էջերին այն բանից հետո, երբ շոուի ժամանակ գործընկերները նրան բացահայտ մեղադրել են ֆուտբոլիստի հետ հանուն փողի ամուսնանալու մեջ (զույգը ծանոթացել է 2015-ին, երբ աղջկան վարձել էին ֆուտբոլիստի ծննդյան խնջույքը կազմակերպելու համար)։

Ռեբեկան այդ մեղադրանքներին այսպես է պատասխանել․

«Ես ինքս եմ գումար վաստակում, վճարում երեխաներիս ուսման համար, գնումներ կատարում Next խանութից ու բավականին համեստ կյանք վարում»,- ասել է Ռեբեկան։

Սակայն բրիտանացի լրագրողները միշտ կասկածանքով են վերաբերվում նման հայտարարություններին։ Մի անգամ, երբ արդեն հանրահայտ Ադելը նման մի բան էր ասել՝ փորձելով ներկայանալ որպես անապահով թաղամասում կյանքն անցկացրած աղջիկ, լրագրողները հրապարակել էին երգչուհու առանձնատների ու ավտոմեքենաների լուսանկարներն, ու Ադելը ստիպված էր եղել լեզուն կծել։ Իսկ հիմա եկել է ֆուտբոլիստի կնոջ հերթը, քանի որ լրագրողները զբաղվել են նրանով ու պարզել հետեւյալը.

Ռեբեկան ունի մասնավոր օդանավ, որից հաճախ են օգտվում նրա ընտանիքի անդամները՝ եղբայրները, քույրերը, զարմիկները։

Աղջիկն ապրում է 3 մլն դոլարանոց առանձնատանը, որտեղ 2016-ին «Լեսթեր» ակումբը տոնում էր իր հաղթանակը Պրեմիեր լիգայում։

Ռեբեկան հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում պլաստիկ վիրահատությունների վրա։

Առանձնատունը, որտեղ ապրում է Ռեբեկան, ունի ութ ննջասենյակ, հսկայական խոհանոց ու խաղասենյակ, մեծ հյուրասենյակ։

Մեր հերոսուհին Ջեյմիի հետ հանդիպում էր դեռ մինչեւ «Լեսթեր»-ում նրա հայտնի դառնալը։

Զույգն ունի երեք երեխա, որոնցից մեկն ընդհանուր է։

«Ես ենթարկվել եմ պլաստիկ վիրահատությունների։ Անցած տարի ես մեծացրեցի կուրծքս ու շրթերս։ Հարթել եմ կնճիռներս։ Բնականաբար, այս ամենը ոչ թե բնական է, այլ բոտոքս»,- հայտնել է Ռեբեկան։



© NEWS.am STYLE