15:40 23 նոյեմբերի, 2017Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում 96 տարեկանում մահացել է «Գրեմմի» մրցանակաբաշխության դափնեկիր Ջոն Հենդրիքսը, հայտնում է The New York Times-ը։ Այդ տեղեկությունը հաստատել է նրա դուստրը՝ Արիան։ Հենդրիքսին հիվանդանոց են տեղափոխել երեկ առավոտյան։

Կատարողը հայտնի էր Lambert, Hendricks & Ross տրիոյով, որը գոյություն է ունեցել 1950-ականների վերջից մինչեւ 1960-ականների սկզբը։ Նա համարվում էր ջազի պիոներներից։

Հենդրիքսը նաեւ եղել է «Բլյուզի էվոլյուցիա» շոուի հեղինակը։ Բացի դրանից, նա դասավանդում էր ջազ:
Երաժշտական քննադատ էր, համագործակցում էր Բոբի Մաքֆերինի հետ։

Հենդրիքսը ելույթ էր ունենում նաեւ իր կնոջ՝ Ջուդիտի ու երեխաների հետ։