Կենդանակերպի այս նշանների ներքո հզոր կանայք են ծնվում

21:10   18 դեկտեմբերի, 2017

Ջրհոս

Ջրհոս կանայք ծնվում են՝ երազանքներ իրականացնելու համար... իրենց եւ ուրիշների: Նրանք ոգեշնչում են իրենց շրջապատողներին՝ անհնարը հնարավոր դարձնելու: Նրանք շատ բարձր են թռչում՝ իրենց թեւերի վրա մի քանի տասնյակ մարդու տանելով: Դժվա՞ր է: Իհարկե... Բայց նրանք ծնվել են, որպեսզի Տիեզերքի երազանքներն իրականություն դարձնեն:

Առյուծ

Իսկական թագուհի, նրա հետեւից պատրաստ են ժողովուրդներ գնալ: Նրանք եկել են՝ աշխարհին փոփոխություններ բերելու: Կոլեկտիվում նրանց հայտնվելը նշանակում է, որ լավ փոփոխությունների ժամանակն է: Այդ պատճառով Առյուծների համար դժվար է աշխատել, այսպես կոչված, ճահճային կոլեկտիվներում եւ լինել ընտանիքում, որը ոչնչի չի ձգտում: Նման վայրերում Առյուծ կանայք պարզապես չեն կարողանում կատարել իրենց առաքելությունը:

Կարիճ

Հեքիմ եւ կախարդ... Բոլորս գիտենք Կարիճ կանանց անկոտրում խարիզմայի մասին, բայց կա մեկ գիծ, որի մասին շշուկով են խոսում: Այս կանայք կարողանում են տեսնել: Եթե ուզում եք հասկանալ, թե ուր պետք է շարժվեք, հարցրեք Կարիճ կնոջից: Նրանք ոչ միայն տեսնում, այլեւ կազդուրում են վիրավոր հոգիները, որոնք այնքան շատ են ժամանակակից աշխարհում: Նրանք տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում: Նրանք տեսել են դրախտը, նրանք տեսել են դժոխքը, իսկ հիմա այստեղ են՝ բուժելու համար:

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE