Կենդանակերպի նշաններն ինչ պետք է թողնեն անցնող տարում

21:06   19 դեկտեմբերի, 2017

Խոյ

Պետք է անցյալում թողնեք բոլոր իրավիճակները, որոնցից հաղթող դուրս չեք եկել: Միշտ չէ, որ դուք պետք է առաջինն ու լավագույնը լինեք ամեն ինչում: Բոլոր ջանքերը  գործադրեք եւ իմացեք, որ արել եք հնարավորը, որպեսզի հետո չափսոսաք: Աշխարհը ճնշում է գործադրում ձեզ վրա, ուրեմն ինչո՞ւ ինքներդ էլ լրացուցիչ ճնշեք ձեզ:

Ցուլ

Անցնող տարում թողեք այն պահերը, երբ սխալ որոշումներ եք կայացրել: Երբ մտածել եք, որ ճիշտ եք վարվում, բայց գործը ձեր օգտին չի եղել: Դա նորմալ իրավիճակ է: Մարդկանց հատուկ է սխալվելը:

Երկվորյակ

Պետք է մոռանաք յուրաքանչյուր հնարավորության մասին, որը, ձեր կարծիքով, բաց եք թողել: Չեք կարող ամեն տեղ հասցնել ու ամեն ինչով միանգամից զբաղվել: Դուք սուպերմարդ չեք, եւ կյանքում շատ բաներ կլինեն, որոնք չեք հասցնի անել:

Խեցգետին

Բաց թողեք այն մարդուն, որին ժամանակին սիրել ու կորցրել եք: Մարդիկ, որոնք գալիս են ձեր կյանք ու հեռանում, անխուսափելի են: Պետք չէ նրանց մոռանալ, պարզապես բաց թողեք նրանց: Հիշեք նրանց եւ մտածեք այն ամենի մասին, ինչ նրանք բերել են ձեր կյանք:

Առյուծ

Մոռացեք այն պահերի մասին, երբ ձեզ մերժել են: Ոչ բոլորը կսիրեն ձեզ, եւ դա միանգամայն նորմալ է: Սովորեք մերժեք մարդկանց, եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, դա կօգնի ձեզ աճել եւ ճիշտ ճանապարհի վրա կանգնել:

Կույս

Բաց թողեք այն ամենը, ինչ սխալ եք արել: Դուք կարող եք սխալվել: Կարող եք ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան սխալ ասել ու անել, քանի որ ոչ ոք կատարյալ չէ, եւ կարիք չկա ինքներդ ձեզնից կատարելություն պահանջել:

Կշեռք

Բաց թողեք միայնակ մնալու վախը: Մենակ լինելն այնքան էլ սարսափելի չէ, որքան դուք եք կարծում: Ճանաչեք ձեզ, ինքներդ ձեզ հետ ժամանակ անցկացրեք: Միայնակ լինելն ու միայնակ զգալը տարբեր բաներ են, եւ դրանք չպետք է խաչվեն: Կարող եք միայնակ լինել եւ լիարժեք բավարարում զգալ:

Կարիճ

Պետք է բաց թողնեք նրան, ով չի արդարացրել ձեր վստահությունը: Մարդիկ ոչ միշտ ձեզ կվերաբերվեն այնպես, ինչպես ցանկանում եք, նրանց ոչ միշտ կլինեն ազնիվ ու հավատարիմ, բայց դա ձեր մեղքը չէ: Եվ սխալվում եք՝ կարծելով, որ բոլորն են այդպիսին:

Աղեղնավոր

Պետք է բաց թողնեք այն, ինչ դուրս է մնացել ձեր ուշադրությունից: Ճամփորդելով եւ ուսումնասիրելով՝ ձեզ լիարժեք եք զգում, բայց եթե չեք հասցրել ուսումնասիրել ձեր ուշադրության օբյեկտը, ցավում եք՝ մտածելով, որ ինչ-որ կարեւոր բան եք բաց թողել:

Այծեղջյուր

Բաց թողեք պահերը, երբ կորցրել եք ինքնատիրապետումը: Դուք ծրագրում եք ձեր ժամանակի յուրաքանչյուր րոպեն, բայց երբեմն ինքնատիրապետումը կորցնում եք: Բայց դա նորմալ է, պարտադիր չէ մշտապես հավաք ու կազմակերպված լինել:

Ջրհոս

Դուք պետք է բաց թողնեք խոստումները, որ ձեզ տվել են մարդիկ, բայց չեն կատարել: Սին խոստումները հսկայական հիասթափություն են ձեզ համար, բայց ոչ բոլորը ձեզ կհիասթափեցնեն: Շարունակեք հավատալ մարդկանց:

Ձկներ

Բաց թողեք պահերը, երբ մարդիկ քննադատել են ձեզ: Քննադատությունը կարող է ձեզ օգնել աճել, բայց միայն այն դեպքում, երբ ինքներդ դա թույլ տաք: Կիսատ մի թողեք գործը, եթե ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ այնքան էլ լավ չեք անում այն: Հավատացեք ձեզ եւ միշտ ձգտեք ավելի լավը դառնալ:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE