Անաստասիա Վոլոչկովան պատմել է Սուլեյման Քերիմովի հետ իր հարաբերությունների մասին

18:33   23 նոյեմբերի, 2017

Ինչպես հայտնի է, ՌԴ սենատոր Սուլեյման Քերիմովին ձերբակալել ու կալանավորել են Նիսում։ Անաստասիա Վոլոչկովան, որը հիմա հերթական սեքս սկանդալի կենտրոնում է հայտնվել, պատմել է Քերիմովի հետ իր հարաբերությունների մասին։

«Ես իրոք շատ էի սիրում այդ մարդուն։ Նա իմ կյանքի առաջին ու ամենալուրջ սերն էր։ Մենք միասին ապրել ենք 3,5 տարի։ Նա կովկասցի տղամարդ է, որն ունի ազնվություն, արժանապատվություն ու պատվասիրություն։ Նրանից շատ ես ոչ մեկին չեմ սիրել»,- մեջբերում է Վոլոչկովային Life.ru պորտալը։

Ավելի վաղ Վոլոչկովան պատմել էր նաեւ իր նախորդ սիրային հարաբերությունների մասին։

«Նրանց բոլորի մասին միայն դրական հիշողություններ ունեմ։ Եթե ես նրանց հետ չեմ մնացել, ուրեմն սիրտս ինձ հուշել է, որ պետք չէ մնալ։ Էնթոնի Կերման՝ ես կարող էի ամուսնանալ նրա հետ։ Նա աղաչում էր ինձ։ Բայց ես հասկանում էի, որ տարիքային տարբերությունը մեծ է (Էնթոնին Նաստյայից 30 տարով մեծ է), մտածում էի ապագա երեխայի մասին։ Եթե նա ծնվեր, նրա հայրը հիմա բավականին ծեր կլիներ։ Ջիմ Քերի՞ն։ Նա հասկանում էր, որ չի տեղափոխվի Ռուսաստան, իսկ ես չեմ հեռանա իմ երկրից»,- հայտնել է պարուհին։

 



© NEWS.am STYLE