Maroon 5-ն ու Ջիմի Ֆելոնը կերպարանափոխվել են ու համերգ տվել նյույորքյան մետրոյում

11:33   24 նոյեմբերի, 2017

Հանրահայտ հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնը մեկ անգամ էլ էր նման փորձարկում կատարել Նյու Յորքում։ Նա կերպարանափոխվում է ու ծպտված ելույթ ունենում մետրոյում՝ Մայլի Սայրուսի,  U2 խմբի, իսկ հիմա էլ Maroon 5-ի հետ։

«Սա Ադամ Լիվայնն է ու Ջիմի Ֆելոնը։ Ոչ ոք չգիտի, որ մենք  ելույթ ենք ունենալու», -ասում է Ջիմին տեսահոլովակի սկզբում։

Ջիմին ու Ադամ Լիվայնը մի քանի հիթեր են կատարել մինչեւ իրենց ինքնությունը բացահայտելը, եւ մի քանի րոպեում աստղերի շուրջ ավելի քան հարյուր մարդ է հավաքվել։

Իսկ Sugar երգն Ադամի ու պարող Ֆելոնի հետ միասին կատարել են նաեւ բոլոր հավաքվածները, որոնք ոչ մի կերպ չէին հավատում իրենց սեփական աչքերով տեսածին։ 



© NEWS.am STYLE