Ինչպես է կիսամերկ Էմիլի Ռատաժկովսկին նշում Երախտագիտության օրը արեւադարձային կղզիներում

12:34   24 նոյեմբերի, 2017

Եթե դրսում մինուս երեսուն է, այցելեք Էմիլի Ռատաժկովսկու Instagram ու միանգամից կշոգեք՝ ասես հայտնվելով արեւադարձային կղզիներում, որտեղ էլ հենց սուպերմոդելն ուղեւորվել է Երախտագիտության օրը նշելու։

Մինչ մնացած հանրահայտ մարդիկ ընտանեկան լուսանկարներ են հրապարակում, Էմիլին, ի ուրախություն իր 15 մլն բաժանորդների, մի քանի կրքոտ լուսանկար է հրապարակել, եւ մեր երեւակայությունը վերջնականապես բորբոքելու համար՝ աղջիկը նաեւ տեսագրություն է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է նա նշել տոնը։

Պարզ է, որ մենք չէինք կարող առանձին չանդրադառնալ «ա լյա Էմիլի» տոնակատարությանը, քանի որ նրա հրապարակումներն իրոք անտարբեր թողնել չեն կարող։

Публикация от Emily Ratajkowski (@emrata)

«Շնորհավորում եմ Երախտագիտության օրը դրախտից»,- մակագրել է տեսանյութը Էմիլին։



© NEWS.am STYLE