Գարի Մադաթյանին ու Spice Girls-ի նախկին մենակատար Մել Բիին տեսել են օդանավակայանում

13:05   24 նոյեմբերի, 2017

Վերջերս NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում ոճաբան Գարի Մադաթյանը հայտնել էր, որ ամուսնացել է Spice Girls խմբի նախկին մենակատար Մել Բիի հետ։ 

Երեկ ԱՄՆ-ում տոնել են Երախտագիտության օրը, եւ երջանիկ զույգին պապարացիները նկատել են օդանավակայանում։

Գարին ու Մել Բին Լոս Անջելեսից ինչ-որ տեղ էին մեկնում, բայց թե ուր՝ հայտնի չէ։

42-ամյա երգչուհին ու Գարին նախընտրել են քեժուալ ժամանակակից ոճը։

Գարին վարդագույն վերնազգեստով էր ու մուգ ակնոցով, իսկ նրա ճամպրուկը Louis Vuitton ապրանքանիշից է:

Հիշեցնենք, որ Մել Բին այս տարվա մարտին ապահարզան է պահանջել 42-ամյա Ստեֆան Բելաֆոնտեից։ Մելն ունի երեք դուստր՝ 18-ամյա Ֆենիքսը՝ առաջին ամուսնուց՝ պարող Ջիմի Գալզարից, 10-ամյա Էնջելը՝ դերասան Էդդի Մերֆիից, ու վեցամյա Մեդիսոնը՝ Ստեֆանից։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instarimages.com



© NEWS.am STYLE