«Մթնշաղ» ֆիլմի աստղ Քելան Լութցն ամուսնացել է

14:05   24 նոյեմբերի, 2017

Երախտագիտության օրը, որը երեկ էին տոնում ԱՄՆ-ում, «Մթնշաղ» ֆիլմի աստղ Քելան Լութցն ամուսնացել է հեռուստահաղորդավարուհի Բրիթանի Գոնսալեսի հետ։ Ընդ որում՝ զույգը հայտնել է այդ մասին Instagram-ում։

Սիրահարները երկու տարի հանդիպել են, իսկ սեպտեմբերին 32-ամյա Քելանն իր սիրեցյալին ամուսնության առաջարկություն է արել։

«Նրանք, ովքեր վաղուց են ծանոթ ինձ, գիտեն, որ Երախտագիտության օրն իմ սիրելի տոնն է։ Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր օրվան այն ամենի համար, ինչ ունեմ կյանքում։ Բայց այս տարի Երախտագիտության օրն առանձնահատուկ էր, քանի որ սկսվեց  ամուսնուս հետ իմ արկածը, որը մի ամբողջ կյանք է տեւելու»,- գրել է իր միկրոբլոգում Գոնսալեսը։

Քելանը նույնպես նման գրառում է հրապարակել։

Ի դեպ, կինն արդեն վերցրել է ամուսնու ազգանունը։ Այնպես որ՝ հիմա նա սոցցանցերում ներկայանում է որպես տիկին Լութց։

 



© NEWS.am STYLE