Սքարլեթ Յոհանսոնին ու Քոլին Ժոսթին տեսել են ռոմանտիկ ընթրիքի ժամանակ

15:23   24 նոյեմբերի, 2017

Սքարլեթը նոյեմբերի 22-ին դարձել է 33 տարեկան: Ծննդյան տարեդարձը դերասանուհին տոնել է Saturday Night Live-ի շոումեն Քոլին Ժոսթի հետ:

Դերասանուհուն ու Քոլինին տեսել են Նյու Յորքում՝ Tavern կոչվող հաստատությունում:

Page Six-ը, վկայակոչելով իր աղբյուրները հաղորդում է, որ զույգն ընտրել է ռեստորանի մեկուսացված անկյունում մի սեղան:

«Նրանք նստել էին ռեստորանի անկյունում ու ձգտում էին ուշադրություն չգրավել։ 

Ընթրիքի վերջում բերեցին մոմերով տորթ, ու Սքարլեթը շատ հուզվեց դրանից։ Նկատելի էր, որ նրանք իրենց արդեն զույգի նման են պահում»,- հայտնում են ինսայդերները։

Հիշեցնենք, որ սիրահարները հանդիպում են  օգոստոսից, այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ դերասանուհին 

ապահարզան է պահանջել ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակից (զույգն ամուսնացած էր 2014-ից, այդ հարաբերություններից Սքարլեթը ունի երեք տարեկան աղջիկ՝ Ռոուզը)։



© NEWS.am STYLE