Բեյոնսեն ուրախացրել է իր երկրպագուներին նոր լուսանկարներով

15:45   24 նոյեմբերի, 2017

Բեյոնսեն ուրախացրել է իր երկրպագուներին նոր լուսանկարներով՝ Երախտագիտության օրը հրապարակելով դրանք իր Beyonce.com կայքում ու Instagram-ում։

 

Ի դեպ, հիշեցնենք, որ գեղեցկուհին մասնակցել է Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի հարսանիքին, որին ներկա էր նաեւ Քիմ Քարդաշյանը, որը Բեյոնսեի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի։

Նաեւ հիշեցնենք, որ օրերս հեղինակավոր Forbes  ամսագիրը հրապարակել է երաժշտության բնագավառում ամենաշատ վճարվող կանանց վարկանիշը։ Առաջին հորիզոնականում տաղանդավոր Բեյոնսեն է, որն այս տարի համալրել է իր դրամապանակը 105 մլն դոլարով։



© NEWS.am STYLE