Ուիլ Սմիթի 17-ամյա դուստրը զարդարել է Girlgaze zine ամսագրի շապիկը

16:36   24 նոյեմբերի, 2017

Ուիլ Սմիթի ու Ջադա Փինքեթ -Սմիթի 17-ամյա դուստրը զարդարել է Girlgaze zine ամսագրի առաջին շապիկը։ Girlgaze zine-ն առցանց մեդիա ամսագիր է, որը նոր է բացվել, ու հենց առաջին համարի շապիկին ու էջերին Ուիլոու Սմիթի լուսանկարներն են։

Պարբերականի կոնցեպցիան է կինը ժամանակակից հասարակությունում ու կնոջ ազդեցության ներքո հասարակության զարգացման հեռանկարները։

Ի դեպ, նշենք, որ Ուիլոուն զբաղվում է իր կարիերայի աճով երկու ուղղություններով՝ երաժշտության եւ կինոյի։

Ընդ որում՝ աղջիկը բազմիցս հայտնել է, որ երաժշտության օգտին ընտրությունն ինքնուրույն է արել՝ առանց իր հանրահայտ հոր ու ոչ նվազ հանրահայտ մոր ազդեցության։ Հայտնի է, որ նրա հայրը, Ուիլ Սմիթը, ուզում էր, որ Ուիլոուն զբաղվեր միայն կինո-կարիերայով։



© NEWS.am STYLE