Երեք նշան, որ նրա սերը պարզապես կույր խանդ է

23:09   18 դեկտեմբերի, 2017

Ֆիզիկական գերակայություն

Եթե տղամարդը խանդում է այն ուշադրությանը, որը կինը ստանում է, նա կարող է անցնել ֆիզիկական միջոցների: Գուցե նա ողջ օրը բռնում է քո ձեռքը, գրկում, բառացիորեն ոչ մի քայլ քեզ իրենից հեռու չի թողնում: Սկզբում դա կարող է նրա զգացմունքների դրսեւորում թվալ, բայց իրականում նա ուզում է բոլորին ցույց տալ, որ դու իրեն ես պատկանում, որ զբաղված ես: Եթե դու ինչ-որ մեկի հետ շատ մոտ ես կանգնած, նա նույնիսկ կարող է Ձեր երկուսի միջեւ կանգնել, կամ առաջարկել քեզ՝ բոլորից հեռու մի տեղ գնալ:

Վերահսկողություն հագուստի հարցում

Հաճելի է իմանալ, որ տղամարդը գնահատում է, թե ինչպես ես հագնվում: Կարող է ռոմանտիկ թվալ, որ ինքն անձամբ է քեզ համար հագուստ գնում եւ երեկոյի համար զգեստ ընտրում: Բայց եթե նա սկսում է չափազանց շատ պնդել կամ արգելել ինչ-որ բան հագնել կամ վառ շպարվել՝ դա արդեն սեր չէ: Նա կասի, որ վառ հագուստը կամ շպարը միայն իր հիանալու համար է, բայց իրականում նա վախենում է, որ քեզ վրա ուրիշներն ուշադրություն կդարձնեն:

Միայն երկուսով

Նման է սիրո, եթե տղամարդն ուզում է մշտապես քեզ հետ լինել: Նա քեզ խնդրում է իր հետ մնալ, այլ ոչ թե գնալ ընկերների հետ հանդիպման: Կամ ուզում է, որ դու բոլոր հանդիպումներին իրեն նույնպես տանես: Բայց ավելի շուտ նա ուզում է վերահսկել քեզ: Եւ եթե նույնիսկ նրա ընկերակցությունը քեզ դուր է գալիս, անընդհատ նրա հետ լինելով, դու կկորցնես քո անկախությունը, եւ մեկ էլ տեսար, քեզ հետո առանց իրեն շատ դժվար կլինի։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE