ԱՄԷ-ի էմիրություններից մեկում բիկինին արգելել են

15:28   25 ապրիլի, 2013

Ռաս ալ-Խայմա էմիրությունում հանրային լողափերում հայտնվել են ցուցանակներ, որոնք կանանց արգելում են բիկինի հագնել:

The National -ի փոխանցմամբ, սահմանափակումն առնչվում է նաեւ տղամարդկանց, ովքեր այլեւս չեն կարող լողափում երեւալ նեղ լողավարտիքով: Տեղական իշխանությունները կարծում են, որ բիկինիներն ու լողավարտիքները խաթարում են հասարակության բարոյականությունը եւ համեստության թշնամիներն են: Պահանջը խախտողները նախ բանավոր կզգուշացվեն, իսկ կրկնության դեպքում՝ կտուգանվեն, որի չափը դեռեւս որոշված չէ:

Տեղի բնակչությունն աջակցություն է հայտնել իշխանությունների նախաձեռնությունը: Էմիրություններում հատուկ կանանց համար լողափեր չկան, իսկ տեղական մահմեդական կանայք իրենց երեխաների հետ ծովափ են գնում երեկոյան կողմ:



© NEWS.am STYLE