«Ամանորի ծախսն ինձ համար մնում է գաղտնիք». տոնական բլից հարցում՝ Ջուսի հետ

12:14   2 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն Ամանորի վերաբերյալ բլից հարցում է իրականացրել հայտնիների շրջանում՝ պարզելու համար, թե ո՞րն է Նոր տարվա իրենց խորհրդանիշը, դնո՞ւմ են սեղանին խոզի բուդ, թե՞ ոչ, քանի՞ «բոնբոներկա» է հավաքվում իրենց տանը տոներից հետո եւ այլ զվարճալի հարցեր:

Այս անգամ մեր հարցման թիրախում է հայտնվել երգչուհի Ջուսը:

Սիրո՞ւմ եք Ամանորը, թե՞ ոչ եւ ինչո՞ւ:

Այո, շատ, քանի որ Ամանորի օրերին զգում եմ հեքիաթը:

Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

Տոնածառն ու մանդարինի հոտը:

Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

Մամայիս ձեռքով պատրաստված վրացական սացիվին:

Ամենաչսիրած բանը Ամանորի եւ տոնական օրերի հետ կապված:

Վինեգրետն ու «մայրաքաղաքային» աղցանը, որոնք Ամանորին կան գրեթե բոլորի սեղանին:

Խոզի բուդ դնո՞ւմ եք Ձեր սեղանին ;)

Պարտադիր չենք համարում դա դնել: Այն ուտեստներն ենք պատրաստում, որոնք չեմ համտեսի ուրիշների տանը:

Ամանորից հետո քանի՞ «բոնբոներկա» է հավաքվում Ձեր տանը :)

Ամեն տարի տարբեր քանակի:

Իսկ քանի՞ կիլոգրամով եք գիրանում տոների ընթացքում :)

Սովորաբար, երբ Ամանորին նստում եմ սեղանի շուրջ, հաց չեմ ուտում: Այնպես որ՝ գիրանալն ինչ չի սպառնում տոներից հետո:

Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում Ամանորի սեղանի ուտեստների, դիզային եւ նվերների վրա:

Քանի որ ամբողջ ծախսերը անում է մամաս, ամեն տարի տարբեր գումար է ծախսում: Այնպես որ՝ ինձ համար դա մնում է գաղտնիք:

Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:

Միայն ոչ «բոնբոներկա», այլ տոնական խենթ հուշանվեր:

Ամենաուրախ Ամանորը, որ ունեցել եք:

2000 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ գնացել էի Մոսկվա՝ երգելու: Մի աղջիկ էր բեմ բարձրացել՝ պարելու, որի երաժշտությունը ձայնագրված էր CD-ի վրա: Երբ նա սկսեց պարել, CD-ն փչացավ, երգը սկսեց կտրտվել, սակայն աղջիկը սկսեց տարօրինակ շարժումներ անել՝ իբրեւ այդպես էլ պետք է լիներ: Ու մենք բոլոր արտիստներով ծիծաղում էինք արցունքախառն: Այդ տարին շատ ուրախ անցավ:

Իսկ ամենատխո՞ւրը…

Չեմ ունեցել իմ կյանքում տխուր Ամանոր: Միշտ ամեն ինչ շատ ուրախ է անցնում:

Կա՞ Նոր տարվա հետ կապված մի ցանկություն, երազանք, որն այդպես էլ չի կատարվել:

Այո՝ ունենալ ընտանիք:

Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

Ինչ ուզում է լինի՝ մնան միշտ դրական եւ ուրախ տրամադրությամբ: Եվ քանի որ 2018 թվականը Շան տարի է, լինել հավատարիմ եւ ճշմարիտ: Բոլորին առողջություն եւ մեծ սեր եմ մաղթում, քանի որ աշխարհը կփրկի միայն սերը:

Պատրաստեց՝ Շ. Շուշան



© NEWS.am STYLE