Հայտնի մարդիկ, որոնք կյանքից հեռացան 2017 թվականին

15:01   1 հունվարի, 2018

Տարին ամփոփելիս անհնար է չհիշել հայտնի մարդկանց, որոնց այլեւս չենք տեսնի 2018 թվականին: Ավաղ, մահը չի ճանաչում ոչ տարիք, ոչ ազգություն, ոչ էլ՝ մասնագիտություն...

2017 թվականին աշխարհը կորցրեց տաղանդավոր մարդկանց: Կյանքից հեռացան՝

Անվանի ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին

«Գրեմմի» մրցանակաբաշխության դափնեկիր, ջազի պիոներ Ջոն Հենդրիքսը

 Հայտնի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին

 «Օսկարի» դափնեկիր, կոմպոզիտոր, դաշնակահար Լուիս Էնրիկես Բակալովը

Ռեփի ծագող աստղ Lil Peep-ը

Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները

«Իվանուշկի International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլեւը

Fendi նորաձեւության տան ղեկավար, մոդելավորող Կառլա Ֆենդին

Soundgarden խմբի ղեկավար Քրիս Քորնելը

Ամերիկյան Boston խմբից հայտնի հայազգի թմբկահար Ջոն «Սիբ» Հաշիանը 

Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը

 Linkin Park ռոք խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնը

«Մայրիկ» ֆիլմի դերասանուհի Իզաբել Սադոյանը

 «Ֆրանսիական ռոքի կուռք» Ջոնի Հոլիդեյը



© NEWS.am STYLE