Կրքոտ Սելենա Գոմեսը՝ Billboard-ի համար ֆոտոշարքում

13:10   25 նոյեմբերի, 2017

Սելենա Գոմեսն անցած ամիս «Տարվա կին» է ճանաչվել՝ ըստ Billboard-ի (նախկինում այդ կոչմանն արժանացել էին Մադոննան, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը)։

Տարին հագեցած էր Սելենայի համար նաեւ անձնական կյանքում. նա հացրել է սիրային հարաբերություններ սկսել The Weeknd-ի հետ, այնուհետեւ բաժանվել նրանից, հետո նորից սիրավեպ սկսել Ջասթին Բիբերի հետ։

«Ջասթինն ու Սելենան հանդիպում են ու երջանիկ են։ Նրանց վրա է սեւեռված բոլորի ուշադրությունը, դրա համար էլ զույգը դեռ չի շտապում որեւէ բան հայտարարել»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը։

«Սելենան ոչ միայն գլխավորում է հիթ շքերթները, այլեւ ոգեշնչում բազմաթիվ կանանց, որպեսզի նրանք հավատարիմ մնան իրենց ու չվախենան արտահայտել իրենց կարծիքը»,- հայտնել է Billboard-ի նախագահ Ջոն Ամատոն։

Իսկ Սելենան ինքն օրերս իր Instagram-ում հրապարակել է Puma-ի համար իր նոր ֆոտոշարք։ Եվ հիմա երգչուհին կրքոտ կերպարով ներկայացել է Billboard-ի համար ֆոտոշարքում:



© NEWS.am STYLE