Հարավային Կորեայում ապակե ճանապարհ կկառուցվի

18:13   24 ապրիլի, 2013

Հարավկորեական Պուսան քաղաքում նոր տեսարժան վայր կհայտնվի՝ ծովի վրա ապակե ճանապարհ Sky Walk:

Ըստ Today-ի, դրանով զբոսանքի ժամանակ ջրի վրայով քայլելու տպավորություն կստեղծվի: Ճանապարհը կկառուցվի U տառի տեսքով, Իգիդե այգու զբոսաշրջային հատվածի հարավային ամենածայրամասային ափին, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Օրյուկդո կղզի: Ճանապարհը 12-13 մետր կգնա դեպի ծով:

Այստեղ զբոսնելու համար վճար չի պահանջվի: Ապակե նման ճանապարհ արդեն կա Մեծ կանյոնում (ԱՄՆ):



© NEWS.am STYLE