Երեւանի առեւտրի կենտրոններում «սեւ ուրբաթ» էր

09:30   25 նոյեմբերի, 2017

Երեւանում այս տարի բազմաթիվ խանութներ միացել են «Սեւ ուրբաթ»-ին։ Միացյալ Նահանգներում «սեւ ուրբաթը» նշվում է Գոհաբանության տոնի հաջորդ օրը, եւ խանութները զգալի զեղչեր են հայտարարում վաճառվող ապրանքների համար։

Հայաստանում էլ վերջին տարիներին բազմաթիվ խանութներ զեղչեր են հայտարարում, ճիշտ է, ոչ այնքան, որքան ամերիկյան խանութները, սակայն մեր երկրում էլ շատերը շտապում են գնումների։ Ուստի երեկ առեւտրի կենտրոններում իսկական խառնիճաղանջ իրավիճակ է եղել։

NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը շրջել է երեւանյան առեւտրի կենտրոններով։

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE