Սարդ-հայերը, Թանկյանի երաժշտությունը եւ սեքս խորհուրդներ՝ Comedy Club-ում

10:15   25 նոյեմբերի, 2017

Comedy Club-ի ռեզիդենտները երբեմն կարող են այնպիսի բաներ հորինել, որ կարող ես հետո ամբողջ շաբաթ դիտել այդ թողարկումը՝ հաստատ իմանալով, որ դրանից տրամադրությունդ կբարձրանա։

Ի դեպ, շոուի հյուրն էր ֆրանսիացի հանրահայտ դերասան, «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին, որը Գարիկ Խարլամովի ու Պաշա Վոլյայի խնդրանքով ռեփ է կարդացել։

Թողարկումը պետք է դիտել ամբողջությամբ, այնտեղ դուք կգտնեք ա լյա Comedy club հումորի ամբողջ գամման՝ Պավել Վոլյայի ելույթը, որտեղ նա անդրադառնալու է կենդանիների թեմային, հասնելու է սարդերին, իսկ հետո սարդ- հայերին, Խարլամովն ու Բատրուդինովը Սկորոխոդի ու Կարիբիդիսի հետ միասին կներկայացնեն տեսարան հարբած ոստիկանների հետ, իսկ շոուի հյուրերը կպատմեն ֆիլմի մասին, որտեղ հնչում է Սերժ Թանկյանի երաժշտությունը։

Ու բաց չթողնեք Սերժ Գորելիի խորհուրդները այն աղջիկների համար, որոնք ուզում են իրենց ձեռքը գցել հարուստ գործարարներին։



© NEWS.am STYLE