Դոնալդ Թրամփը հրաժարվել է Time Magazine-ի «Տարվա տղամարդ» տիտղոսից

10:42   25 նոյեմբերի, 2017

Instagram-ի ու Twitter-ի դարաշրջանը ենթադրում է պետության առաջին դեմքերի շփում ոչ թե հեռուստատեսության առաջին ալիքներով, այլ հենց միկրոբլոգների միջոցով։ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ունի 43 մլն բաժանորդ, ու նախագահի յուրաքանչյուր թվիթին ուշադիր հետեւում է մամուլը։

Եվ այսպես, Թրամփի հերթական թվիթն ուղղված է Time Magazine ամսագրին։ Պարբերականը մտադիր էր նախագահին «Տարվա տղամարդ» հռչակել։

«Զանգահարեցին Time Magazine-ից, որպեսզի ասեն, որ մտադիր են ինձ «Տարվա տղամարդ» հայտարարել, ինչպես անցած տարի, սակայն ես պետք է համաձայնեմ հարցազրույցի ու մեծ ֆոտոշարքի։ Ես հրաժարվեցի այդ մտահղացումից ու ասացի, որ ինձ վրա հույս չդնեն։ Բայց, ամեն դեպքում, շնորհակալություն»,- գրել է Թրամփը։



© NEWS.am STYLE