Անգլիայի եւ Շոտլանդիայի միջեւ մահճակալներով ավտոբուսներ կերթեւեկեն

17:03   24 ապրիլի, 2013

Լոնդոնից Շոտլանդիա ուղեւորափոխադրումների համար նախատեսված մահճակալներով ավտոբուսների նոր ծառայությունը կմեկնարկի այս ամռանը:

Tourism-ի փոխանցմամբ, ավտոբուսները երթեւեկելու են Լոնդոնի եւ շոտլանդական 11 քաղաքների, այդ թվում՝ Գլազգոյի եւ Էդինբուրգի միջեւ: Ուղեւորությունն ընդհանուր առմամբ տեւելու է շուրջ 8 ժամ: Նման ավտոբուսներում յուրաքանչյուր տեղում քնելու կոստյում եւ ատամի խոզանակ կլինի: Բացի այդ, ուղեւորներին անվճար ըմպելիքներ կբաժանվեն: Տոմսի արժեքը տատանվում է 15-ից 60 ֆունտ սթեռլինգի սահմաններում:

Ներկայում Megabus ընկերության ավտոբուսային պարկը, որն իրականացնելու է փոխադրումները, կազմված է 10 ավտոբուսից՝ 5 մլն ֆունտ ընդհանուր արժողությամբ:



© NEWS.am STYLE