Shine&Food. Ավոկադոյով աղցան՝ ինձ հետ նիհարողներից մեկի առաջարկած բաղադրատոմսով

10:05   26 նոյեմբերի, 2017

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ, պատրաստում իմ բաղադրատոմսերով, իսկ ուտեստների լուսանկարներն ուղարկում են իմ ֆեյսբուքյան էջին:

Շատերն էլ, ինձ հետ միասին նիհարելով, նորանոր բաղադրատոմսեր են գտնում կամ մշակում, եւ ուղարկում են, որպեսզի ես նույնպես փորձեմ: Այսօր պատրաստելու եմ դրանցից մեկով: Սերինեի ուղարկած աղցանի բաղադրատոմսում մի բաղադրիչ կա՝ ավոկադո, որը հայկական խոհանոցում չի օգտագործվում, բայց անչափ օգտակար է:

Կպատրաստե՞մ, արդյոք, այս աղցանը եւս մեկ անգամ. կիմանաք՝ դիտելով հաղորդումը:

Շարունակեք ուղարկել ձեր բաղադրատոմսերն ու նիհարելու գաղտնիքներն իմ ֆեյբուքյան էջին` Shine&Food, ես մեծ անհամբերությամբ կսպասեմ դրանց:



© NEWS.am STYLE