Կիրակնօրյա կինոդիտում. «Հանցակիցները»՝ Բրեդ Փիթի եւ Մարիոն Կոտիյարի մասնակցությամբ

17:35   26 նոյեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ ֆիլմեր կարելի է դիտել հանգստայն օրերին: Եվ այս անգամ առանձնացրել ենք «Հանցակիցները» թրիլլերը՝ Բրեդ Փիթի եւ Մարիոն Կոտիյարի գլխավոր դերակատարմամբ:

Ֆիլմը կտանի ձեզ հեռավոր 1940-ականներ. կոլորիտային հագուստ, սեր, կիրք եւ, իհարկե, հանցագործություն:

Կարեւոր առաքելության ժամանակ ամերիկացի հետախույզ Մաքսը ծանոթանում է ֆրանսուհի Մարիաննայի հետ: Նրանք ամուսնանում են, դուստր ունենում, սակայն նրանց ընտանեկան կյանքը մի օր խաթարվում է, երբ կնոջը մեղադրում են նացիստական Գերմանիայի համար հետախուզություն անելու մեջ:

Կհավատա՞ կնոջ անմեղությանը Մաքսը, թե՞ Մարիաննան իսկապես դավաճան է: Պատասխանը կիմանաք՝ դիտելով այս անչափ հուզիչ սիրային դրաման:



© NEWS.am STYLE