Կարմիր մանիկյուր՝ ոսկեգույնի համադրությամբ. սեզոնի թրենդը

14:15   26 նոյեմբերի, 2017

Կարմիրը հավերժ թրենդ է, ինչ խոսք, սակայն յուրաքանչյուր սեզոն իր հետ նոր համադրություններ է բերում:

Այս անգամ առաջարկում ենք ուշադրությունը կենտրոնացնել մանիկյուրի թրենդների վրա, որոնք այս սեզոն բազմազան են, սակայն կա մի գույն, որը գերիշխելու է թե այս, թե գալիք տարում:

Խոսքը ոսկեգույնի մասին է: 2018 թվականը Դեղին Շան տարի է, ուստի ոսկեգույնը գերիշխելու է ամենուր:

Մենք առաջարկում ենք մատնահարդարում անելիս նախապատվությունը տալ կարմիրի եւ ոսկեգույնի համադրությանը: Ընդ որում՝ ոսկեգույնը պետք է շատ չնչին ընդգծված լինի:

Անգամ կարելի է ոչ թե ոսկեգույն լաք օգտագորխել, այլ դետալներ:



© NEWS.am STYLE