Բելլա Թորնը ներկայացել է թոփլես` ցուցադրելով իր նոր դաջվածքը

15:08   25 նոյեմբերի, 2017

Բելլա Թորնը հաստատ բարդույթներից չի տառապում։ Հիշո՞ւմ եք նրա լրիվ մերկ ֆոտոշարքը GQ Mexico-ի համար։ Աղջիկը հայտնվել է պոպուլյար պարբերականի հոկտեմբերի համարի շապիկին ու էջերին։

Իսկ հիմա 20-ամյա դերասանուհին իր Instagram-ում պարծեցել է նոր դաջվածքով։ Նրա 16 մլն բաժանորդները աղջկան տեսել են թոփլես, իսկ մեջքին՝ I love You գրվածքով դաջվածքը։

«Նոր, փոքրիկ դաջվածք։ Կարո՞ղ եք գուշակել, թե ինչ է գրված մյուս դաջվածքում, որը իմ ազդրին է արված»,- գրել է աստղը՝ չմոռանալով հավելել իր ռեփեր բոյֆրենդ Մոդ Սանի անունով թեգը։ 



© NEWS.am STYLE