ԱՄՆ-ում «սեւ ուրբաթն» իրեն սպառել է. խանութները կիսադատարկ են եղել

13:40   25 նոյեմբերի, 2017

Եթե Երեւանում նոր են իմանում, թե ինչ է «սեւ ուրբաթը», ապա ԱՄՆ-ում այն իրեն սպառել է, համենայն դեպս՝ իրական կյանքում:

«Սեւ ուրբաթը» (Black Friday) հաջորդում է Գոհաբանության տոնին, որի ընթացքում խանութները խելահեղ զեղչեր են հայտարարում ապրանքների համար։ Սակայն այս տարի առեւտուրը տեղափոխվել է առցանց տիրույթ, եւ այժմ «սեւ ուրբաթին» որեւէ մեկը չի տուժում խանութներում հերթերի եւ հրմշտոցների ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Businessinsider-ը, այս տարի մարդիկ նախընտրել են տանը նստած գնումներ անել, քան այցելել խանութներ, արդյունքում՝ խանութները պարզապես դատարկ են եղել:



© NEWS.am STYLE