Չորս նշան, որ դու նրան այլեւս չես սիրում

13:07   20 դեկտեմբերի, 2017

Դու քեզ միայնակ ես զգում հարաբերություններում

Սերն արդյունքում պետք է վերածվի իսկական գործընկերության լավագույն ընկերների միջեւ, որոնք համակրում են իրար։ Այլ կերպ ասած՝ երբ սիրում ես՝ քո զուգընկերը մի մարդ է, ում հետ դու միշտ ուզում ես կիսվել կարեւոր բաներով։ Եթե դա փոխվել է, եթե հիմա դու ձգտում ես խուսափել նրանից, դա վկայում է այն մասին, որ սերն անցել է։

Նա այլեւս քեզ դուր չի գալիս սեքսուալ տեսակետից

Իհարկե ժամանակի ընթացքում բոլորի կիրքն էլ անցնում է։ Բայց եթե ձեր զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելու միտքն անգամ ձեզ ավելի շատ պարտականություն է թվում, քան հաճույք, դա արդեն վատ է։ Բայց զուտ սեռական ցանկության բացակայությունը չի նշանակում, որ սեր այլեւս չկա։ Դա կարող է լինել այլ խնդիրների ախտանիշ։ Ամեն դեպքում պետք չէ կենտրոնանալ միայն այն փաստի վրա, որ ձեր հարաբերություններում սեքս չկա, կենտրոնացեք դրա պատճառի վրա։

Դուք դադարել եք շփվել

Շփումը հարաբերությունների հիմքն է, բայց այն զգացմունքային մեծ ջանքեր է պահանջում։ Սակայն եթե Ձեզ թվում է, որ ջանքերը չարժեն դրան, դա նշան է, որ Ձեր սիրտն այլեւս ներառված չէ այդ հարաբերություններում։

Քեզ չի հուզում, որ նա կարող է մեկ ուրիշ կնոջ հետ լինել

Ժամանակին դու հազիվ էիր կարողանում դիմանալ, երբ նա ընկերների հետ հանդիպման է գնում, էլ չասենք ընկերուհիների ու կորպորատիվների մասին։ Բայց վերջերս դու հասկացել ես, որ չէիր վշտանա, եթե իմանայիր, որ նա մեկ ուրիշ կնոջ հետ է հանդիպում։ Նման անտարբերությունը մտահոգիչ նշան է։ Անտարբերությունն ատելությունից սարսափելի է։

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE