«Խոզի բուդը պարտադիր է». տոնական բլից հարցում՝ Արփինե Բեկջանյանի հետ

13:02   4 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն Ամանորի վերաբերյալ բլից հարցում է իրականացրել հայտնիների շրջանում՝ պարզելու համար, թե ո՞րն է Նոր տարվա իրենց խորհրդանիշը, դնո՞ւմ են սեղանին խոզի բուդ, թե՞ ոչ, քանի՞ կիլոգրամ են գիրանում տոներից հետո եւ այլ զվարճալի հարցեր:

Այս անգամ մեր հարցման թիրախում է հայտնվել ԱՄՆ-ում գտնվող երգչուհի Արփինե Բեկջանյանը:

Սիրո՞ւմ եք Ամանորը, թե՞ ոչ եւ ինչո՞ւ:

Ամանորը չսիրել չի լինի: Այն նման է հեքիաթի: Նոր տարի, նոր սպասելիքներ, նոր երազանքներ եւ հույսեր:

Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

Երեւի ընտանիքս՝ մի սեղանի շուրջ, շամպայնի բաժակներով եւ ժպիտները դեմքներին, նոր հույսեր՝ աչքերում... Խորհրդավոր էներգետիկա եւ ուժ կա այդ սեղանի շուրջ:

Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

Մամայիս ոսկե ձեռքերով պատրաստած յուրաքանչյուր ուտելիք:

Խոզի բուդ դնո՞ւմ եք Ձեր սեղանին ;)

Խոզի բուդը պարտադիր է, բայց ոչ նրա համար, որ ավանդական է, այլ, որովհետեւ, տղաս ու ամուսինս շատ են սիրում մայրիկիս յուրօրինակ, համեղ պատրաստած խոզի բուդը:

Իսկ քանի՞ կիլոգրամով եք գիրանում տոների ընթացքում:

Ես ոչ մի տոն ու «չտոն» չեմ գիրանում, չկա նման բան :))

Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում Ամանորի սեղանի ուտեստների, դիզային եւ նվերների վրա:

Երբեք չեմ հաշվել գումարը: Այն, ինչ կա Ամանորի սեղանին, մեր սեղանին կլոր տարի կա, այնպես որ՝ շատ ջանք չենք գործադրում ճոխ սեղանի համար:

Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:

Ավանդույթի համաձայն՝ խմիչք, կոնֆետ: Քաղցրով եմ սիրով շեմին ոտք դնել:

Ամենաուրախ Ամանորը, որ ունեցել եք:

Բոլորն էլ ուրախ են անցել: Չէ՞ որ հարազատներդ ողջ, առողջ կողքիդ են, ու դրանից երջանիկ բան չկա:

Կա՞ Նոր տարվա հետ կապված մի ցանկություն, երազանք, որն այդպես էլ չի կատարվել:

Կա: Երկրիս վիճակը չի բարելավվում, մարդիկ վերադառանլու փոխարեն շարունակում են լքել Հայաստանը: Վատ ապրողների քանակը շատացել է:  Մեզ՝ փոքր քանակով, բայց հզոր հոգով հայերիս դա սազական չէ:

Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

Կմաղթեմ համբերություն, պայքարելու ուժ, արժանավայել կյանք, խաղաղություն: Չկոտրվեք երբեք: Վաղ թե ուշ, լավ է լինելու: Ամեն բան կշտկվի: Հարգանքներս ժողովրդիս:

Պատրաստեց՝ Շ. Շուշան



© NEWS.am STYLE