«Մանկական Եվրատեսիլ 2017». Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

21:05   26 նոյեմբերի, 2017

Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան փայլուն կատարեց իր «Բումերանգ» երգը՝ վաստակելով148 միավոր և զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Առաջին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանը: Երկրորդ հորիզոնականում հայտնվեց Վրաստանը, իսկ երրորդում՝ Ավստրալիան:

Հիշեցնենք, որ այս տարի քվեարկելու հնարավորություն ուներ նաեւ հանդիսատեսը՝ առցանց: Հաղթողը որոշվել է ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ՝ 50/50:

Նշենք, որ բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում էին եւս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:



© NEWS.am STYLE