ՀԱՀ ներկայացուցիչը «Միսս Տիեզերք 2017» է դարձել

09:25   27 նոյեմբերի, 2017

ՀԱՀ ներկայացուցիչ Դեմի Լի- Նել- Փիթերսը դարձել է «Միս Տիեզերք 2017»։ Թագը նրան փոխանցել է նախորդ հաղթողը՝ ֆրանսուհի Իրիս Միթենարը։

Աշխարհի առաջին գեղեցկուհու տիտղոսի համար այս տարի պայքարում էին 89 երկրների ներկայացուցիչներ։ Մրցույթի եզրափակիչն ու 22-ամյա Դեմի Լի Նել Փիթերսի գահադրումը անցել է Լաս Վեգասի Planet Hillywood Resort& Casino հյուրանոցում։ Առաջին եռյակում են հայտնվել նաեւ Ճամայկայի ու Կոլումբիայի ներկայացուցիչները։

Նել Փիթերսն ուսումնասիրել է վարչարարություն ՀԱՀ Հյուսիս-Արեւմտյան համալսարանում։ Նա մասնակցում է Unbreakable կոչվող հաղորդմանը, որը կանանց ինքնապաշտպանության տեխնիկա է սովորեցնում։

Պատասխանելով այն հարցին, թե որ խնդիրն է առավել կարեւոր համարում կանանց համար՝ Նել Փիթերսը հայտնել է, որ իր կարծիքով ամենակարեւորը աշխատավարձի անհավասարության խնդիրն է։

«Միսս Տիեզերք» մրցույթը սկիզբ է առնում 1952-ից։ Մրցույթի հաղթողը ստանում է թանկարժեք թագ, մեկ տարի Նյու Յորքում ապրելու հնարավորություն ու գովազդային պայմանագիր, որի շրջանակում նա շրջագայելու է աշխարհում ու մասնակցելու է զանազան բարեգործական միջոցառումների։

Աղբյուր՝EOnline

 



© NEWS.am STYLE