Էմիլի Ռատաժկովսկին ամբողջությամբ մերկ է ներկայացել (ֆոտո)

13:41   27 նոյեմբերի, 2017

Կարելի է անվերջ նայել, թե ինչպես է բոցավառվում կրակը, հոսում ջուրը եւ մերկանում էմիլի Ռատաժկովսկին։

Մոդելը, որն անցած շաբաթ ուղեւորվել էր արեւադարձային կղզիներ՝ տոնելու Երախտագիտության օրը, դեռ այնտեղ է, որտեղից էլ շարունակում է այնպիսի լուսանկարներ հրապարակել, որոնք կարող են բարձրացնել ցանկացած տղամարդու տրամադրություն՝ նույնիսկ երկուշաբթի, երբ առջեւում ծանր աշխատանքային շաբաթն է։  

Եւ այսպես, հերթական գլուխգործոցը 26-ամյա գեղեցկուհուց. մոդելի հիմնադրած լողազգեստի ապրանքանիշի Instagram-ի էջում հրապարակվել է մի լուսանկար, որում էմիլին ներկայացել է ամբողջությամբ մերկ։

Ի դեպ, վերջին ֆոտոշարքում Էմիլին իր սեփական՝ Inamorata ապրանքանիշի լողազգեստով էր։ 



© NEWS.am STYLE