Ի՞նչ զգեստով դիմավորել Դեղին Շան տարին

17:06   27 նոյեմբերի, 2017

Չինական հորոսկոպի համաձայն՝ 2018 թվականը Դեղին Շան տարի է։ Աստղագետների կարծիքով՝ տարվա տիրոջ բարեհաճությանն արժանանալու համար անրաժեշտ է Նոր տարին դիմավորել դրան համապատասխան։

Տարվա կենդանակերպի անվանումն արդեն հուշում է, որ 2018-ի գլխավոր գույնը դեղինն է։

Ուստի Ամանորը կարելի է դիմավորել հենց այդ գույնի զգեստով։

Բացի այդ, տեղին կլինի նաեւ ոսկեգույնը։

Փայլը երբեք ավելորդ չի լինում Նոր տարվա գիշերը, ուստի համարձակորեն փայլ ավելացրեք ձեր զգեստին՝ անկախ նրանից, թե ինչ գույնի է այն։

Իհարկե, Ամանորի գլխավոր գույնը, անկախ հորսկոպներից եւ նորաձեւությունից, շարունակում է մնալ կարմիրը։ Հետեւաբար, կարմիր զգեստը նույնպես տեղին կլինի։

Լուսանկարները՝  Ladycharm.net-ի



© NEWS.am STYLE