Ջենիֆեր Լոպեսը բոյֆրենդի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

18:09   27 նոյեմբերի, 2017

Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է ռոմանտիկ լուսանկար իր բոյֆրենդի՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։

48-ամյա երգչուհին իր Instagram-ում հրապարակել է լուսանկարը՝ որպես Երախտագիտության օրվա ամփոփում։

Հիշեցնենք, որ Ջեյ Լոն ու 42-ամյա Ալեքսն այդ տոնը իրենց զավակների հետ են նշել։

Իսկ մինչ այդ երգչուհին մեկնել էր ԱՄԷ, որտեղ մի քանի օր համերգ էր տալիս։ Տարեվերջը նույնպես հագեցած է լինելու Ջեյ Լոյի համար, քանի որ երգչուհին մի շարք համերգներ է ծրագրել Լաս Վեգասում։ Ամանորը սիրահարները, ամենայն հավանականությամբ, հենց այնտեղ կդիմավորեն։ Լաս Վեգասում հանրահայտ երգչուհին կմնա ընդհուպ մինչեւ 2018-ի փետրվար։



© NEWS.am STYLE