Դիանա Հակոբյանը կպայքարի «Միսս Մոսկվա 2017» տիտղոսի համար

15:41   27 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 27-ին Մոսկվայում անցկացվելու է «Միսս Մոսկվա 2017» մրցույթի եզրափակիչը։ Այդ տիտղոսի 40 հավակնորդներից մեկը հայուհի է՝ 19-ամյա Դիանա Հակոբյանը։

Աղջիկը սովորում է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի առաջին կուրսում, նրա նշանաբան է՝ «Երբեք մի հանձնվիր ու միշտ հավատա ինքդ քեզ»։

Դիանան իրեն համարում է նպատակասլաց, ինքնավստահ, անկախ ու, իհարկե, գեղեցիկ աղջիկ։

«Միսս Մոկսվա 2017» մրցույթին մասնակցել են 800 աղջիկներ, բայց միայն 40-ն են անցել եզրափակիչ փուլ։

Եզրափակիչ փուլին պատրաստվելու հարցում աղջիկներին օգնում են գեղեցկության ոլորտի պրոֆեսիոնալներն ու աստղերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դեֆիլեին։ Շոուի խորեոգրաֆիկ մասի պատասխանատուն այս անգամ Ալլա Դուխովան է։ Նա նաեւ մրցույթի ժյուրիի անդամ է։ Տեոնա Դոլնիկովան զբաղվելու է աղջիկների դերասանական վարպետությամբ։ Նաեւ մասնակիցների հետ վարպետության դասընթացներ են անցկացնում հայտնի ոճաբանները, վիզաժիստներն ու դիզայներները։

Աղբյուրը՝ WMJ. ru



© NEWS.am STYLE