Պիտերի հայկական անկյունները

22:10   21 դեկտեմբերի, 2017

Եթե դուք հայտնվել են Պետերբուրգում ու ուզում եք այնտեղ հայրենակիցների հանդիպել, համտեսել հայկական խորտիկներ կամ էլ հայկական արտադրանք գնել, ապա NEWS.am STYLE-ը Ձեզ կհուշի, ուր կարելի է գնալ, որտեղ զբոսնել Նեւայի վրա գտնվող անկրկնելի քաղաքի փողոցներում։

Սուրբ Եկատերինայի եկեղեցի

Եթե Պիտերում Ձեզ հանկարծ սկսել է տանջել կարոտախտը՝ պարտադիր այցելեք հայկական եկեղեցի, որը գտնվում է Նեւայի պողոտայի վրա՝ քաղաքի կենտրոնում։ Եկեղեցին Եկատերինայի անունով է, քանի որ հենց նրա հովանավորությամբ է կառուցվել։ Եկեղեցին հայկական մշակույթի կենտրոնն է, դրան կից գործում են կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կազմակերպություններ, անցկացվում են հայ նկարիչների ցուցահանդեսներ, հանդիպումներ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Եկեղեցու բակում կա հյուրանոց ու խանութ՝ հայկական արտադրանքով։

 Հասցեն՝ Նեւայի պողոտա, 40-42

Սուրբ Հարության եկեղեցի

Պետերբուրգում երկրորդ հայկական եկեղեցին Վասիլիեւի կղզու վրա է գտնվում՝ Սմոլենսկի հայկական գերեզմանոցի տարածքում։ Եկեղեցին նույնպես կարեւոր դեր է կատարում հայկական սփյուռքի կյանքում։ Կողքին գտնվում է եկեղեցական տուն, որի առաջնամասը զարդարված է հայկական ճարտարապետության մոտիվների նախշերով։ Այստեղ կա նաեւ  խանութ սրճարան, որտեղից կարելի է ձեռք բերել լավաշ, հայկական պանիր, գինի, թեյ ու լահմաջո։

Ռեստորան «Էրիվան»

Սանկտ Պետերբուրգում Հայկական խոհանոցի ամենապոպուլյար ռեստորաններից մեկը գտնվում է Ֆոնտանկա գետի ափին, Լոմոնոսովի պուրակից ոչ հեռու։ Ճաշացանկում ավանդական հայկական կերակրատեսակներ են ու ռեստորանի շեֆ խոհարար Արմեն Փինաչյանի հեղինակային կերակրատեսակները։ Այստեղ վաճառում են նաեւ «Նապոլեոն» նուրբ ու սարսափելի համեղ աղանդերը, որն անպայման արժե համտեսել։ Հինգշաբթիից շաբաթ հաստատությունում հայկական երաժշտություն է հնչում ու դուդուկ։

 Հասցե՝ Ֆոնտանկայի գետափնյա փողոց, 51

Ռեստորան «Դոլմա»

Եթե քաղցած եք ու այդ պահին գտնվում եք Իսահակի եկեղեցու մոտ, ապա անպայման այցելեք այս ռեստորան։ Այստեղ կարելի է նստել հարմար միջավայրում, համտեսել հայկական ու վարցական կերակրատեսակներ, համեղ ընպելիքներ՝ դուք հաստատ այստեղից քաղցած չեք հեռանա։ Ռեստորանում աշխատում են հայեր, այնպես որ լեզվական խոչընդոտ այստեղ դուք չեք ունենա։ Պատերը զարդարված են հայկական ընտանիքների հին լուսանկարներով, ու դրանցից մեկի վրա պատկերված են Քիմ Քարդաշյանի նախատատն ու նախապապը։

 Հասցեն՝ Պոչտամտսկայա փողոց, 1

Մարգարիտա Ավագյան 



© NEWS.am STYLE