Երեւան. Զվարճությունների նոր մակարդակ

15:05   3 դեկտեմբերի, 2017

Երեւանում հաստատություններ կան, որտեղ կարելի է ոչ միայն խմել եւ մի բան համտեսել, այլեւ վայելել թեթեւակի արկածախնդրության նոտա պարունակող անհատական զվարճություններ: NEWS.am STYLE-ը ձեզ համար Երեւանում մի քանի վայր է ընտրել, որտեղ ինտելեկտը միշտ հարգի է, իսկ երբեմն էլ պարզապես ձանձրալի չի լինում:

Questroom

Նախկինում արկածների սիրահարները մեծ արագությամբ մեքենաներ էին վարում եւ քաղաքով մեկ վազվզում գլուխկոտրուկների լուծումը որոնելով: Հիմա կարելի է ընկերախմբով փակվել սենյակում եւ գաղտնիքներ ու հանելուկներ բացահայտել: Quest «Սենյակ №33»-ը ոչ ստանդարտ իրավիճակում քեզ ստուգելու հրաշալի հնարավորություն է: Ստիպված կլինեք սպանություն բացահայտել եւ հանցանշաններ գտնել, որպեսզի ձեր թիմին ազատեք: Quest-ին կարող է մասնակցել մինչեւ 5 մարդ, գաղտնիքներ եւ հանելուկներ խաղը արժե 10 հազար դրամ:

Cherry Maf Club

Եթե ցանկանում եք փորձության ենթարկել ձեր միտքը, հնարամտությունը եւ մարդկանց հետ շփվել սովորել, «Մաֆիա» խաղացեք: Խաբեք, համոզեք, ճշմարտությունն ասեք՝ ամեն ինչ արեք, որպեսզի գտնեք մաֆիայի ղեկավարին, ու դրա հետ մեկտեղ ողջ մնաք: «Մաֆիա» խաղն անմահ է, ինչպես եւ ինքը մաֆիան: Խաղին կարող է մասնակցել մինչեւ 10 մարդ, սեանսին վարող է կցվում, արժեքը՝ յուրաքանչյուր մարդու համար 500 դրամ է: Հաստատությունում կարելի է դիտել նաեւ սպորտային մրցավեճեր, շախմատ խաղալ, բլոթ եւ մոնոպոլիա:

The LOFT

Սա վայր է, որտեղ ստեղծագործական մթնոլորտ է տիրում, բոլոր պայմանները ստեղծված են աշխատելու, զարգանալու եւ հաճախորդների շփումների համար: Այստեղ կարելի է հրապուրվել սեղանի խաղերով, ժամանակ անցկացնել եզակի կինոժապավեններ դիտելով, երաժշտություն լսել, մաստեր կլաս անցկացնել, իրականացնել պարային շոուի փորձեր, պարզապես սուրճ, թեյ ըմպել եւ կարկանդակ վայելել: Դուք վճարում եք միայն լոֆթ տարածքում գտնվելու համար: Հաստատությունում անցկացրած մեկ ժամն արժե 1000 դրամ:

The BURO

Այս հաստատությունը ջարդուփշուր է անում ազատ տարածության պատկերացումների մասին բոլոր կարծրատիպերը: Այստեղ բոլոր պայմանները ստեղծված են արդյունավետ եւ ստեղծագործական մթնոլորտի համար՝ հարմարավետ իրադրություն, համեղ ուտեստներ, թեյ եւ սուրճ: Թայմ-սրճարանում կարելի է սեղանի խաղեր խաղալ, դասախոսություն կարդալ կամ լսել, ռոմանտիկ ժամադրություն կազմակերպել կամ պարզապես հպարտ միայնության մեջ գիրք ընթերցել: Սրճարանում ֆոտոսեսիաներ անցկացնելու հարթակ կա, այստեղ հնարավոր է նաեւ սիրելի կինոնկարներ դիտել եւ երաժշտություն ունկնդրել: Վճարվում է անտիսրճարանում անցկացրած ժամանակի դիմաց: Մշտական հաճախորդների համար հատուկ աբոնեմենտներ կան եւ ձեռնտու պայմաններ են ստեղծված:

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE