Նոր տարուն հաջողություն է սպասվում նրան, ով պատահաբար քնով կանցնի այն դիմավորելիս

21:05   26 դեկտեմբերի, 2017

Բոլոր նախաձեռնություններում հաջողությունը կարելի է երաշխավորել, եթե Նոր տարին դիմավորեք հարազատների, ընկերների եւ մտերիմների հետ աղմկոտ, ուրախ միջավայրում, լավ տրամադրությամբ։ Ամանորյա գիշերը խորհուրդ չի տրվում կռվել, սկանդալներ սարքել, վերհիշել նախկին վիրավորանքները։ Հակառակ դեպքում, շփոթության եւ ատելության արատավոր շրջանից հնարավոր չի լինի դուրս գալ ամբողջ տարվա ընթացքում:

Որքան շատ հյուր ընդունեք ձեր տանը, այնքան ավելի ուրախ կլինի առաջիկա տարին: Ձեզ չեն լքի  ընկերների եւ ծանոթների աջակցությունն ու լավ հարաբերությունները, ովքեր միշտ պատրաստ են ձեզ օգնության գալ:

Ղողանջող զանգերի ներքո շամպայնի գավաթը ձեռքին երազանք պահելը անփոխարինելի ավանդույթ է, որը բերում է երազանքների իրականացում։ Սակայն, պետք է պահել ամենանվիրական երազանքը, որը ամենից շատն եք ուզում։

Հայտնի եւ տարածված նշան է հին տարվա ավարտից մեկ րոպե առաջ արագ մաքրել մանդարինը կամ նարինջը եւ դնել այն տոնածառի տակ։ Եթե դա ձեզ հաջողվի՝ երջանիկ տարի կլինի։

Ճակատագրի բարյացակամության համար կարելի է ամանորյա  գիշերը կարիքավոր մարդկանց զարդարանքներ կամ հագուստ նվիրել։ Սակայն, պետք է դա անել հնարավորինս աննկատ։

Հաջողությունը, ինչպես նաեւ երջանկությունը տուն բերելու համար Ամանորի հետ պետք է բացել մուտքի դուռը կամ պատուհանը։

2018 թվականի ամենազվարճալի եւ «խորամանկ» հնարքը. մեծ հաջողություն է սպասվում նրան, ով պատահական քնով կանցնի Ամանորը դիմավորելիս։

Աղբյուրը՝  fortunagid.com



© NEWS.am STYLE