2018 թվական. Ի՞նչ պետք է կրեն տղամարդիկ

19:10   26 դեկտեմբերի, 2017

Նախ հիշեցնենք, եթե որեւէ մեկը չգիտի, որ 2018-ի հովանավորը Դեղին  հողե Շունն է։ Արեւելյան օրացույցում այդ կենդանին առանձնահատուկ սիրելի ու նախապատվելի է, քանի որ շունը ջերմություն, հարմարավետություն ու բարի մտադրություններ է նվիրում:

Եթե դուք մտածում եք, թե որտեղ դիմավորեք 2018-ը, ապա պատասխանը մեկն է՝ հարազատ ու սիրելի մարդկանց շրջապատում: Անհրաժեշտ է ընտրել տոնական հագուստ, սեղանին դնել տարվա տիրոջ սիրելի ուտեստներն ու, իհարկե, ձեռք բերել խորհրդանշական նվերներ:

Ի՞նչ կրեն Ամանորին տղամարդիկ, որոնք նույնպես դեմ չեն գեղեցիկ երեւալուն, իրենց հանդեպ ուշադրություն հրավիրելուն ու 100 տոկոսանոց տեսք ունենալու:

Շունն առանձնանում է ավանդույթների ու ոճերի նկատմամբ  հավատարմությամբ, ինչը նրանից կարող են փոխառնել ուժեղ սեռի ներկայացուցիչները: 

Ամանորի գիշերը նախընտրելի է, որ տղամարդիկ դասական ոճով դիմավորեն: Բայց պարտադիր չէ զգեստավորվել գրասենյակային տիպի մուգ ու գորշ կոստյումներով: Կարելի է ներքեւի հատվածում թեթեակի լայնացող ֆրակ կամ պիջակ կրել:

Գույները կարելի է ընտրել կաթնագույնից ու դարչնագույնից մինչեւ ավազագույն ու շագանակագույն: Դրամապանակը, գոտին ու վերնաշապիկը հիանալի կդիտվեն մուգ մոխրագույն երանգ ունեցող  կոստյումի համադրմամբ:

Եվ մի մոռացեք փողկապի մասին: Այն կարող է ոճային ու նարնջագույն լինել։

Նյութի աղբյուրը՝ astrorok.ru



© NEWS.am STYLE