Ինչպե՞ս զարդարել տունը 2018-ը դիմավորելիս

20:03   21 դեկտեմբերի, 2017

Ինչպե՞ս դիմավորել Դեղին շան տարին, որպեսզի հիշեք այն երկար տարիներ։ Իհարկե, անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել բնակարանի զարդարանքին։ Շունը պաշտում է այն ամենը, ինչը կապակցված է տան ու ջերմության հետ, չնայած ցանկացած նորույթ նա նույնպես ուրախությամբ է ընդունում։

Մինչ 2018-ը դիմավորելը կարելի է ձեռք բերել նոր ծածկոց, վարագույր ու սփռոց։ Հարդարանքի բոլոր պարագաները պետք է լինեն դեղին ու շագանակագույն երանգներով։ Նույնիսկ անձեռոցիկի վրա նախշերի ու նկարների քանակը պետք է նվազագույն լինի։ Տոնական սեղանի մեջտեղում դրեք սպիտակ գույնի մոմ, շուրջը եղեւնու ճյուղեր ու ոսկեգույն ժապավեն։

Պատուհանների վրա կարելի է նկարել կամ փակցնել փաթիլներ։ Միայն թե զարդարանքի հարցում չափը մի անցեք, թե չէ այն կկորցնի հետաքրքրությունը։ Շունը նախընտրում է զուսպ հարդարանք։ Կարելի է հավելել արծաթագույն, դեղին ու ոսկեգույն երանգների հարդարանքի զանազան պարագաներ։

Ամանորը դիմավորելուց առաջ պետք է մուտքի դռան վրա ավել կախել։ Այն նախապես զարդարելով շագանակագույն ու ոսկեգույն ժապավեններով։

Մի մոռացեք զանգակի մասին, որը յուրատեսակ զանգի դեր էլ կարող է կատարել։ Չ է՞ որ տարվա տերը՝ շունը, պետք է իմանա, թե ով է հյուր եկել իրեն։ Ջահերի վրա կախեք մեդալաձև կոնֆետներ, բնական փայտից պատրաստված բուրգեր ու յուրահատուկ ոսկեգույն գնդեր։

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE