2018 թվական.  ի՞նչ պետք չէ նվիրել ամանորյա գիշերը

22:07   30 դեկտեմբերի, 2017

Այն ամենն, ինչը կարող է վիրավորել ու նույնիսկ ստորացնել այս տարվա տիրուհուն՝ Շանը, ոչ մի դեպքում չի կարելի նվիրել։ Օրինակ՝ շղթա։ Չէ՞ որ այն կաշկանդում է այդ կենդանուն, նրան զրկելով շարժումների ազատությունից։ Հաշվի առեք, որ չի կարելի նվիրել նույնիսկ թանկարժեք մետաղներից շղթաներ ։ 

Շան տեսքով փափուկ խաղալիքները նույնպես ցանկալի նվեր չեն 2018-ի հովանավորի համար։ Այդ դեպքում նա կմտածի, որ տանը մրցակից ունի։ Ինչ վերաբերում էկատվին, ապա այն կարելի է նվիրել երեխային, բայց ամանորյա տոներից հետո կամ մինչ այդ։

Եվ այսպես, ինչպե՞ս շնորհավորել ու ի՞նչ նվիրել 2018-ի ամանորյա գիշերը՝ անհարմար դրության մեջ չհայտնվելու համար։ Շունը չի սիրում կտրուկ հոտեր, դրա համար էլ երբեք օծանելիք չնվիրեք։ Եթե այդ հոտը նրան դուր չգա, ապա նա շատ կբարկանա։ Բոլորին հայտնի է, թե ինչ կարելի է ակնկալել կատաղած շնից։

Դրա համար էլ եթե ուզում եք օծանելիք նվիրել մտերիմ մարդուն, ապա միայն ոչ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։

Նյութերը՝ Passion.ru



© NEWS.am STYLE