Ի՞նչ նվիրել 2018 թվականին

19:15   29 դեկտեմբերի, 2017

2018 թվականի ամենալավ ու խորհդանշական նվերը շունն է: Իհարկե՝ կենդանի: Պարզապես շունը, ինչպես ցանկացած այլ ընտանի կենդանի, պատասխանատվություն է, այլ ոչ թե խաղալիք: Եթե ձեր ընտելացրած կենդանիների նկատմամբ պատասխանատվության զգացողությունն ու բյուջեն բավարարում են, ու Ձեր տունն էլ ընդարձակ է, ժլատ մի՛ եղեք, ձեռք բերեք այդ հավատարիմ ու բարետես կենդանուն:

Ի միջի այլոց, պարտադիր չէ գնել ցեղական շուն, քանի որ կարելի է շուն վերցնել նաեւ փողոցից ու շների համար նախատեսված հատուկ վայրերից: Իսկ եթե տան անդամները դեմ են կենդանի շանը, ապա նվիրեք նրանց մեծ խաղալիք Լայկա կամ Մոսկա: Այդպիսի խաղալիքից կուրախանան ե՛ւ փոքրիկները, ե՛ւ մեծերը: Նվերը պետք է մատուցել անցնող տարվա վերջին րոպեներին հնչող ժամացույցի զարկերի հետ։

Այսպիսով՝ ի՞նչ նվիրել նոր 2018 թվականին, որ ոչ մեկին չհիասթափեցնեք, այլ անկեղծորեն ուրախացնեք: Օրինակի համար, կարելի է նախապես դռան փական գնել, որը «հաչում է» իրական շան պես: Եվս մի քանի առանձնահատուկ գաղափարներ՝ թեյնիկի սուլիչ, շան մռութով հողաթափեր: Որպես նվեր՝ Շունը նախընտրում է իր պատկերով սրբիչներ, գիշերազգեստներ եւ խալաթներ:

Իսկ տատիկին կամ մորաքրոջը կարելի է առողջության համար օգտակար՝ շան մորթուց գոտի նվիրել:

Եթե դուք արդեն կողմնորոշվել եք, թե որտեղ դիմավորել 2018-ը, ապա նվերը նույնպես նախապես գնեք: Նվերներն առաջին հերթին պետք է գործնական լինեն, տարբերվեն որակով ու հարմարավետությամբ: Չէ որ շունը ամեն ինչից առավել գնահատում է հարմարավետությունը:

Ամանեղենը, կտորեղենն ու անկողնային պարագաները նրան ակնհայտորեն կուրախացնեն, քանի որ դրանք անհրաժեշտ են ու գործածության համար հարմար:

Ի դեպ, ի՞նչ նվիրել Շան տարում սիրելիին: Կարելի է նվիրել համակրելի եւ պարտադիր չէ թանկ, զարդ՝ շան տեսքով: Այն մշտապես նրան կհիշեցնի Ձեր ջերմ զգացմունքների մասին:

Նյութի աղբյուրը՝ astrorok.ru



© NEWS.am STYLE