48-ամյա Ջենիֆեր Լոպեսը դարձել է Guess-ի գովազդարշավի դեմքը

11:22   28 նոյեմբերի, 2017

Անցած շաբաթ նա ելույթ էր ունենում ԱՄԷ-ում, հետո Երախտագիտության օրն է նշել իր բոյֆրենդ Ալեքս Ռոդրիգեսի հետ, հետո իր Instagram-ում հրապարակել է ռոմանտիկ լուսանկար, իսկ ավելի ուշ նաեւ իր 70 մլն բաժանորդներին ուրախացրել Guess-ի գովազդարշավի համար ֆոտոշարքի առաջին կադրերով։

48-ամյա հանրահայտ երգչուհին դարձել է Guess-ի դեմքը։

Սեւ-սպիտակ ֆոտոշարքի հեղինակը Տատյանա Գերուսովան է։

Երգչուհին պատմել է, որ Guess-ի նոր դեմք դառնալ իրեն առաջարկել է ապրանքանիշի համահիմնադիր, ոճաբան Փոլ Մարչիանոն։

«Երբ ինձ զանգահարեց Փոլը ու խնդրեց դառնալ Guess-ի նոր դեմքը, ես ուրախացա, որ հնարավորություն կունենամ աշխատել նշանավոր ապրանքանիշի հետ, որը մանկուց եմ սիրում։ Խոսելով Guess-ի նախորդ գովազդարշավների մասին, հիշում եմ այն հիասքանչ մոդելներն ու վառ կերպարները, որոնք ստեղծել է Փոլը։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նրա հետ»,- գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE