Մերի Մակարյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր հարսանիքից

13:30   28 նոյեմբերի, 2017

Մերի Մակարյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր հարսանիքից։ Instagram-ի իր էջում դերասանուհին հարսանեկան ֆոտոշարքից մի քանի կադր է տեղադրել սոցցանցի իր էջում՝ գրելով.

«Մեր յուրահատուկ օրը»։

Հիշեցնենք, որ 32-ամյա Մերին նշանվել է այս տարվա մայիսին, ինչից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ բնակվում է նրա ընտրյալը՝ Վարդանը։

Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին՝ Լոս Անջելեսում։

Հարկ է նշել, որ դերասանուհու հարսանեկան սանրվածքի հեղինակն ԱՄՆ-ում հայտնի ոճաբան Գարի Մադաթյանն է, իսկ դիմահարդարումը Մերին վստահել է Արմենուհի Սուքիասյանին:



© NEWS.am STYLE