Սիդնեյում հրաժեշտ են տվել AC/DC ռոք խմբի համահիմնադիր Մալքոլմ Յանգին

17:21   28 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 18-ին 65 տարեկանում մահացել է AC/DC ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Մալքոլմ Յանգը։


Ծնունդով շոտլանդացիներ Մալքոլմ ու Անգոււս Յանգ եղբայրները AC/DC խումբը ստեղծել են Սիդնեյում՝ 1973-ին։ Խումբը համարվում է հարդ ռոքի պիոներներից։

Մալքոլմ Յանգը դադարել է AC/DC-ի հետ ելույթ ունենալ 2014-ից՝ իր հիվանդության պատճառով։ Նրա մոտ ախտորոշվել էր թուլամտություն։ Երգչի ընտանիքը, որը միշտ խուսափել է հրապարակայնությունից, հայտնել է, որ դեմ է հուղարկավորության հեռարձակմանը։

Առասպելական կիթառահարի հոգեհանգստի արարողությունն անցել է Սիդնեյի Սուրբ Մարիամի տաճարում։
Հուղարկավորությանը երաժիշտի ազգականներից բացի, ներկա էին նաեւ խմբի նախկին անդամներ Բրայան Ջոնսոնը, Ֆիլ Ռադն ու Հարրի Անդերսոնը։

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Matripicturesco.au, AAPImage



© NEWS.am STYLE