2018-ին տղամարդու հետ լավագույն հարաբերությունների 5 կանոն

21:11   22 դեկտեմբերի, 2017

Նոր կյանք սկսելու ամենալավ ժամանակը ավանդաբար Ամանորն է համարվում, քանի որ այդտեղ օրացույցն ինքն է խորհրդանիշերի ձեւով մեզ կյանքը նոր էջից սկսելու հնարավորություն տալիս: Դեռ դպրոցական տարիներից  տարվա ավարտը կապում ենք ողջ տարվա հոգնածության հետ, որի հետեւանքով դժգոհում ենք նաեւ մեզնից ու կյանքից: Հոգեկան ու ֆիզիկական այդպիսի իրավիճակում մենք ակամա մտածում ենք, թե մեր ապրած կյանքում ինչը մեզ դուր չի գալիս: Եվ, բնական է, ուզում ենք ազատվել այդ պահերից՝ դրանք նոր բանով փոխարինելով, որից գուցե կյանքն էլ կլավանա: Այսպիսով,  որպեսզի Ձեր անձնական կյանքը լավանա, դուք պետք է Ամանորին կիրառեք այս 5 կանոնները:

Իմացեք նրա պահանջների մասին

Ամենակարեւորը տղամարդու հիմնական պահանջների մասին իմանալն է ու դրանք բավարարել փորձելը: Կարեւոր է առանց ձանձրացնելու օգնել նրան՝ հասկանալ կնոջ արժեքը: Եթե միայն պարզապես բավարարել նրա պահանջները, նա կարող է եւ չհասկանալ, որ այդտեղ կնոջ կողմից ջանք է ներդրված:

Հարգեք նրա արժեքները

Հարգեք նրա սկզբունքները, արժեքները, օրենքները: Եթե Ձեր սկզբունքները տարբերվում են, ապա խոսեք Ձեր արժեքներից՝ փորձելով չքննադատել տղամարդու մտքերն ու արժեքները: Դա կանանց մոտ հազվագյուտ հատկություն է, բայց շատ արժեքավոր: Տղամարդկանց հազվադեպ են դուր գալիս այն կանայք, որոնք իրենց «իջեցնում են»:

Հագնվեք՝ իր ճաշակին համապատասխան

Իմացեք արտաքինի հետ կապված նրա նախասիրությունները: Աշխատեք հմայիչ լինել հմայքի՝ տղամարդու ունեցած չափանիշներով: Այստեղ նաեւ իմացեք նրա սեռական նախասիրությունները, այդ թվում նաեւ, թե ինչ հագուստ է նա նախընտրում, ինչն է նրան գրգռում եւ այլն: Փորձեք դա նույնպես հնարավորինս բավարարել:

Տղամարդուն զգացմունքներով մի ծանրաբեռնեք

Տղամարդուն մի ծանրաբեռնեք այնպիսի եւ այն քանակությամբ զգացմունքներով, որոնք նա ի վիճակի չէ կրել: Հիշեք՝ տղամարդն ավելի քիչ զգացմունքներ կարող է ունենալ, քան կինը, նա դրանց վրա ավելի քիչ է հենվում: Եթե դուք չափից ավելի ուրախություն կամ տխրություն եք արտահայտում, զգացմունքները ծանրաբեռնում են տղամարդուն, եւ նա չի իմանում՝ դրանց հետ ինչպես վարվել, դրանց ինչպես արձագանքել:

Ինքնաբավ եղեք

Կարեւոր է, որ կինը վառ, ինքնուրույն, անկախ մնա, այլ ոչ թե «տղամարդուն դուր գալու» գործիք դառնա: Որպեսզի նրա ինքնությունը արտահայտվի ու ապրի: Դա միշտ հմայում է:

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE