Կոնստանտին Օրբելյանը՝ «Գրեմմի 2018»–ի հավակնորդ

18:22   28 նոյեմբերի, 2017

Հայտնի են «Գրեմմի 2018» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդները, որոնց անունները հրապարակվել է «Գրեմմի»–ի կայքում։ Մրցանակաբաշխության արարողությունը կընթանա 2018-ի հունվարի 28-ին՝ Նյու Յորքում։

Դմիտրի Խվորոստովսկին դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ առաջադրվել է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում՝ «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։

Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս պատվավոր մրցանակը հանձնում էին Լոս Անջելեսի Սթեյփլս կենտրոնում։ 60-րդ հոբելյանական արարողությունը որոշել են նորից Նյու Յորքում անց կացնել։

Ակնկալվում է, որ քաղաքը կարող է այդ մրցանակաբաշխությունից մոտ 200 մլն դոլար ստանալ։ Արդեն հայտնի է արարողության անցկացման վայրը։ Այն կանցկացվի «Մեդիսոն սքվեր գարդենում»։



© NEWS.am STYLE