Հայտնի են դարձել արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի օրը, տեղը եւ այլ մանրամասներ

23:01   28 նոյեմբերի, 2017

Մենք մեր օրը սկսել ենք արքայազն Հարիից եւ Մեգան Մարքլից եւ այս օրը նրանց հետ էլ կավարտենք՝ գիշերը երազում բրիտանական թագը տեսնելով:

Այսպես, այսօր մենք փորձեցինք իմանալ, թե ով է 36-ամյա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, որն այդքան հաջող կերպով 2016 թվականին ծանոթացել է արքայազն Հարիի հետ: 33-ամյա արքայազնը երեկ հայտարարեց նշանադրության մասին, իսկ այսօր արդեն 10 մլն դոլար արժողությմաբ առանձնատուն է գնել:

Եվ այսպես, Քենսինգթոնի պալատը հրապարակել է նրանց հարսանիքի օրը, որը տեղի կունենա մայիսին՝ Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի եկեղեցում:



«Վինձորը Հարիի համար շատ կարեւոր տեղ է, եւ նրանք Մեգանի հետ տարվա ընթացքում պարբերաբար այնտեղ են լինում: Նրանք շատ ուրախ են, որ ամուսնական կյանքը այդ ամրոցում կսկսեն: Տոնական օրն այնպես է կամզակերպվելու, որ հասարակության ներկայացուցիչները կարողանան իրենց տոնակատարության մաս զգալ»,– ճեպազրույցի ժամանակ ասել է Քենսինգթոնի պալատի ներկայացուցիչը:

Հայտարարվել է, որ թագավորական ընտանիքը կհոգա հարսանեկան արարողության հիմնական ծախսերը՝ ներառյալ ընդունելությունը, հյուրասիրությունը, ծաղիկները, զարդարանքները եւ եկեղեցու արարողակարգը: Հայտնի է դարձել, որ Եղիսաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը կլինեն հյուրերի ցանկում, իսկ ինչ վերաբերում է Անգլիայի եկեղեցու ղեկավարին՝ Քենթերբերյան արքեպիսկոպոսին, ապա դեռ պարզ չէ՝ վարելո՞ւ է, արդյոք, նա եկեղեցական արարողակարգը:

Մինչ հարսանքիը Մեգանը կկնքվի եւ բրիտանական քաղաքացիություն կստանա: Դերասանուհու ամուսնալուծված ծնողները՝ Թոմաս Մարքլը եւ Դորիա Ռագլանդը, կմիանան տոնակատարությանը, բայց դեռ հայտնի չէ՝ Մեգանի հայրը կուղեկցի՞ նրան եկեղեցի, թե՞ ոչ:



Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE